Հանդիպում «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում

    Երեխաները ոչ միայն պետք է լավ կարդան, շատ կարդան, այլև ճիշտ և խնամքով ընտրեն այն, ինչ կարդում են... 
    «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում ԿԶՆԱԿ հիմնադրամում ամիսներ առաջ կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց արձակագիր Արմեն Օհանյանի՝ Արմեն Հայաստանցի, և պատկերազարդող Հարություն Թումաղյանի (Հար Թում) «Ունոն, Բենոն և ազատության թևերը» գրքի շուրջ աշխատանքը կազմակերպելու նպատակով մեթոդական ուղեցույց ստեղծելու հարցը:
    Հունիս ամսվա ընթացքում Գլոբալ Բրիջ կրթահամալիրի ամառային դպրոցի շրջանակում երեխաների չորս տարիքային խմբերում իրականացվեցին նպատակային աշխատանքներ գրքի շուրջ՝ հատվածաբար ընթերցանություն, քննարկում, դերային խաղ, բեմականացում, հատվածների ներկում և նկարազարդում, երգի ստեղծում և այլն...
    Գրքի ընթերցումը և բազմազան աշխատանքներն ամփոփվեցին հեղինակներից մեկի՝ Արմեն Հայաստանցու հետ հանդիպմամբ:   



     
    Երեխաները հարցեր ուղղեցին գրողին՝ կապված գրքի ու հետագա անելիքների հետ, պատասխանեցին գրքի բովանդակության վերաբերյալ հարցերի, հասցրին երազանքներ պահել՝ բռնելով հետաքրքիր ու բարի գրողի կախարդական մորուքից, երգեցին նրա համար, խաղացին ու նկարվեցին իրենց ձեռքերով պատրաստած անկախության թևերի մոտ...  



    Փորձը ցույց տվեց, որ հանգամանորեն ընտրված քայլերի արդյունքում հնարավոր է երեխաներին հասանելի դարձնել ամենաբարդ թվացող թեմաները, և երեխաները կարող են ոչ միայն հասկանալ ընթերցածը, այլև դատողություններ անել ընթերցածի շուրջ, օրինակ վերցնել և օրինակ դառնալ, որոշումներ կայացնել, գնահատել ազատ արտահայտվելու և գործելու հնարավորությունը: 

Comments