Մասնակցություն Մանկավարժական մտքի փառատոնին

    Հունիսի 29-ին Գլոբալ Բրիջ կրթահամալիրում կայացավ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՏՔԻ ՓԱՌԱՏՈՆ-ի հոբելյանական 5-րդ հանդիպումը, որն իր շուրջն էր հավաքել ուսուցիչների Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի դպրոցներից:     

   
    Մանկավարժների մասնագիտական զրույցները, հետաքրքիր գաղափարների քննարկումը, հաջողված փորձի ներկայացումը օգտակար էին մասնակիցների համար: Ուսուցչի համար կարևոր է իր հաջողությունները ներկայացնելու միջավայր ունենալը, գործընկերների կողմից հարցեր ու մեկնաբանություններ լսելը, նոր գաղափարները  վերլուծելը...   
  
    Արժեքավոր էր, որ փառատոնի թեմաները արտացոլում էին Հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջները, ներկայացված էին նախագծային աշխատանքներ պլանավորելու և իրագործելու հետաքրքիր ու կիրառելի օրինակներ:   


Comments