Սեմինար - հանդիպում Գևիկ Անբարչյանի հետ

    ԿԶՆԱԿ հիմնադրամում հյուրընկալվել էր ԷդուԱրմենիայի գործընկեր Գևիկ Անբարչյանը: Նա ծնվել է Թեհրանում, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ: Այժմ դասավանդում է անգլերեն, ընթերցանություն և անգլերենը որպես օտար լեզու ԱՄՆ-ի Չիկագոյի Նայլս Վեստ ավագ դպրոցում: Աշխատել է ՀԱՀ՝ դասավանդելով ակադեմիական գրագիտություն: Գևիկ Անբարչյանը ակտիվ մասնակցություն ունի հայ համայնքի գործունեության մեջ: 



    ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներին Գևիկ Անբարչյանը ներկայացրեց իր փորձը՝ ինչպես կարելի է գրականության միջոցով սովորողների մեջ զարգացնել քննադատական և ստեղծագործական հմտություններ: 
    Քննարկվեցին նաև նախագծային ուսուցմանը և սովորողների մեջ արժեքային համակարգի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Comments