Սեմինար - հանդիպում Սեդա Քոչարյանի հետ

    ԷդուԱրմենիա հիմնադրամի համահիմնադիր Սեդա Քոչարյանը «Կրթության արդյունավետ կազմակերպում և կառավարում» թեմայով սեմինար - հանդիպում ունեցավ ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցների հետ: 

    Հանդիպման ընթացքում քննարկվեցին կառույցների ու համակարգերի արդյունավետ կառավարման ժամանակակից մոտեցումները, երկարաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ բաղադրատարրերը և այլն: 


     Թեման ներկայացնելուց հետո ծավալվեց արդյունավետ քննարկում, մասնավորապես՝ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանն առնչվող հարցերի վերաբերյալ:  

Comments