Սեմինար - հանդիպում Նարինե Ղարաշորի հետ

    ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցները հանդիպում - սեմինար ունեցան կրթության փորձագետ Նարինե Ղարաշորի հետ: Նարինեն ունի հարուստ կենսագրություն. երկար տարիներ աշխատել է ուսուցիչ, այնուհետև եղել է Չիկագոյի երկու դպրոցների տնօրեն, այժմ զբաղվում է քոուչինգով և մասնագիտական խորհրդատվությամբ:
  

    
    Վերջին տարիներին Նարինե Ղարաշորը ակտիվ համագործակցում է ԷդուԱրմենիա հիմնադրամի հետ, մի շարք սեմինար - հանդիպումներ է վարել հայ ուսուցիչների համար: Վերջերս Երևանում կայացել է նրա գրքի շնորհանդեսը՝ նվիրված դպրոցի կառավարմանը:

    
    Նարինե Ղարաշորը ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցների հետ քննարկեց կառավարման, մասնավորապես՝ դպրոցի կառավարման մի շարք հարցեր՝ շեշտը դնելով գործունեության պարբերական ու բազմաշերտ վերլուծության վրա: Սեմինարի մասնակիցները գործնական աշխատանքի շրջանակում կիրառեցին գործունեության վերլուծության գործիք և քննարկեցին արդյունաները, կատարեցին եզրահանգումներ: 
  

 

Comments