«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում Երևանի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ. 168 դպրոցում կայացավ հանդիպում գրող, հրապարակախոս Արմեն (Օհանյան) Հայաստանցու հետ: Տարրական դպրոցի 3 - 4-րդ դասարանցիներն ընթերցել էին Արմեն Օհանյանի և Հարություն Թումաղյանի «Ունոն, Բենոն և ազատության թևերը» գիրքը, խմբով վերլուծել, պատրաստել նկարազարդ գրքույկներ, տարբեր նյութերից ծեփել հերոսներին և սիրով հյուրընկալեցին հեքիաթի հեղինակին իրենց դասարաններում:
Արմեն Օհանյանը խաղ - զրույցի միջոցով անդրադարձավ հեքիաթի տարբեր հատվածներին, երեխաներին ներկայացրեց այն հիմնական գաղափարները, որ համահեղինակ Հարություն Թումաղյանի հետ դրել են նկարազարդ գրքի ամեն էջում: Շատ զվարճալի էր հերոսների և սովորողների զրույցը արժեքային տարբեր հարցեր քննարկելիս...
Պայմանավորվեցին, որ հաջորդ հանդիպումը կլինի երեխաների հրավերով՝ դասարանական կամ դպրոցական միջոցառման շրջանակում:
Comments
Post a Comment