Գրքի քննարկում հեղինակի հետ Երևանի հ. 196 դպրոցում

     «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում Երևանի՝ սովորողների և ուսուցիչների մեծ թվակազմով երեք դպրոցներում փորձարկվում է Արմեն (Օհանյան) Հայաստանցու և Հարություն Թումաղյանի «Ունոն, Բենոն և ազատության թևերը» գրքի ուսումնասիրման նպատակով ստեղծված ուսուցչի ուղեցույցը, որը մշակել են ԿԶՆԱԿ հիմնադրամի աղխատակիցներ Նաիրա Ղումաշյանը և Աստղիկ Բալայանը:  



    Հոկտեմբերի 31-ին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 դպրոցում կայացավ հանդիպում գրքի հեղինակներից Արմեն Հայաստանցու և տարրական դպրոցի սովորողների միջև: Երեխաները շատ տպավորված էին հեքիաթի բովանդակությամբ, հերոսներով և գրքի վառ նկարազարդմամբ: Հերոսների հետ խաղալով՝ սովորողները ոչ միայն արտահայտեցին իրենց տպավորությունները, այլև շատ հետաքրքիր մտքեր բովանդակության ու հերոսների արարքների վերաբերյալ: Նրանք կարևորեցին ազատության երանգները՝ ազատ խոսելը, տեղաշարժվելը, ընտրելը, հույզերն արտահայտելը և այլն:



    
 Վերջում հանդիպում - քննարկում կազմակերպվեց նաև ուսուցիչների հետ՝ պարզելու գրքի ուսումնասիրման ընթացքում ունեցած դժվարությունները, գրքի բովանդակության հետ ապված հարցերը, ինչպես նաև ուսուցչի ուղեցույցի կառուցվածքի ու բովանդակության հետ կապված հարցեր...



Comments