«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում Արմեն (Օհանյան) Հայաստանցու և Հարություն Թումաղյանի «Ունոն, Բենոն և ազատության թևերը» գրքի և նրա ուսումնասիրման նպատակով ստեղծված ուսուցչի ուղեցույցի փորձնական վերջին հանդիպում - քննարկումը կայացավ Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցում:
150-ից ավելի 4-րդ դասարանցիներ նույն դահլիճում ավելի քան մեկ ժամ աշխատեցին գրքի համահեղինակ Արմեն Օհանյանի հետ՝ անցնելով գրքի բացվածքների վրայով, քննարկելով հիմնական թեմաներն ու գաղափարները:
Երեխաները ոչ միայն շատ ուշադիր կարդացել էին հեքիաթը. այլ նաև իրենց որոշմամբ ստեղծել էին հերոսներին, նկարազարդել էին ալբոմներ և պաստառներ՝ ստեղծելով գեղեցիկ ցուցահանդես: Նրանք Արմեն Օհանյանին ներկայացրին իրենց աշխատանքները, պատմեցին իրենց զգացողությունների մասին ու լուսանկարվեցին հեղինակի հետ:
Երեխաների հետ հանդիպումն ավարտելուց հետո կայացավ սեմինար - քննարկում ուսուցիչների մասնակցությամբ: Նախ՝ ուսուցիչները գրքի հեղինակին ուղղեցին իրենց հարցերը, որոշ գաղափարների ներմուծման մոտեցումները, այնուհետև քննարկվեցին ուսուցչի ուղեցույցի կառուցվածքին ու բովանդակությանը վերաբերող հարցեր:
Comments
Post a Comment