Ստեղծագործական աշխատանքի գնահատման ռուբրիկի օրինակ
Ստեղծագործականությունն աշխատելու, մտածելու և նորարար
լուծումներ գտնելու հիմնարար որակ է, որը կարևոր է թե՛ կրթական, թե՛ մասնագիտական միջավայրերում:
Այն ներառում է գաղափարների ինքնատիպություն, խնդիրների լուծման անսպասելի և նորարարական
մոտեցումներ, ինչպես նաև հուզական և տեսողական արտահայտչականություն:
Աշխատանքների ստեղծագործականության գնահատումը ոչ միայն
օգնում է բացահայտել սովորողի անհատականությունը և նորարարական կարողությունները, այլև
նպաստում է նրանց ինքնարտահայտմանը, ինքնաճանաչմանն ու ստեղծագործական մտքի զարգացմանը:
Սա հնարավորություն է տալիս խրախուսելու ոչ շաբլոն մտածողությունը, ինքնարտիպ արտահայտչամիջոցներ
փնտրելն ու դրանք ներկայացնելու հմտությունները: Այն նաև՝ ստեղծագործական ջանքերի
համար գնահատված լինելու հնարավորություն է ընձեռում:
Կարևոր է, որ սովորողները տեղեկացված լինեն գնահատման չափանիշների մասին, քանի որ դա թույլ է տալիս նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող են կատարելագործել իրենց աշխատանքները և զարգացնել իրենց ստեղծագործական ունակությունները: Այս չափանիշներն ուսումնական գործընթացը դարձնում են ավելի թափանցիկ և նպատակային՝ սովորողներին մղելով գիտակցված ստեղծագործականության: Արդյունքում, սովորողները դառնում են ավելի ինքնավստահ, պատասխանատու և պատրաստ նոր գաղափարների ու նախաձեռնությունների իրագործման համար:
Լուսինե Ալեքսանյան
Comments
Post a Comment