Էսսեի գնահատման ռուբրիկ (սանդղակաշար)

Էսսեի գնահատման ռուբրիկ (սանդղակաշար)

Էսսեն յուրահատուկ առաջադրանք է, որ կարող է կիրառվել որպես գնահատման գործիք: Էսսեն սովորողներին հնարավորություն է տալիս որևէ թեմայի շուրջ արտահայտել իրենց մտքերը, առաջադրել պնդում, վերլուծել գաղափարներ և որոշակի կառուցվածքային լուծումներով ներկայացնել իրենց տեսակետը առաջադրված կամ ընտրված թեմայի շուրջ: Այս աշխատանքի ձևաչափը խրախուսում է լեզվական հմտությունների զարգացումը, քննադատական և ստեղծագործական մտածողությունը և ինքնարտահայտման կարողությունը:

Էսսեի գնահատման նպատակն է աջակցել սովորողներին բարելավելու իրենց գրավոր աշխատանքի որակը՝ ապահովելով արդար, թափանցիկ և կառուցողական հետադարձ կապ: Գնահատման չափանիշները սահմանում են էսսեի հիմնական բաղադրիչները, ինչպիսիք են բովանդակության խորությունը, տրամաբանական կառուցվածքը, լեզվական հստակությունը, ոճը և գրագիտությունը: 

Կարևոր է, որ սովորողները տեղեկացված լինեն գնահատման չափանիշների մասին: Սա նրանց հնարավորություն է տալիս ավելի գիտակցված և նպատակային ձևով մոտենալ աշխատանքին՝ հասկանալով, թե որ ասպեկտներն են կարևորվում: Գնահատման այս ռուբրիկը կօգնի սովորողներին զարգացնելու իրենց վերլուծական և գրավոր հմտությունները՝ ստեղծելով արդյունավետ և ինքնատիպ աշխատանքներ, ինչպես նաև կնպաստի պատասխանատվության և ինքնագնահատման մշակույթի ձևավորմանը:

 

                                                                                                                Լ. Ալեքսանյան



Comments