Արժեքային համակարգի և վերաբերմուքի գնահատման ռուբրիկ
(աղյուսակով)
Արժեքների և վերաբերմունքի գնահատումը կրթական գործընթացի
կարևոր մաս է, որն ուղղված է սովորողների անձնային և սոցիալական զարգացմանը։ Արժեքներն
ու վերաբերմունքը կարողունակությունների կարևոր բաղադրիչ են, որոնք չեն կարող անտեսվել
գնահատման գործընթացում:
Այս ռուբրիկը
ստեղծված է աջակցելու ուսուցիչներին՝ հետևողականորեն և արդար գնահատելու սովորողների
արժեքային ընկալումները, դրանց կիրառությունը և վերաբերմունքը տարբեր իրավիճակներում։
Այն հնարավորություն է տալիս բացահայտելու սովորողների արժեքային նախադրյալները և խրախուսելու
դրանց կիրառությունը առօրյա վարքագծում ու որոշումների կայացման ընթացքում։
Այս ռուբրիկը
հեշտացնում է գնահատման գործընթացը՝ տալով չափանիշներ և մակարդակներ, որոնք օգնում
են հետևողականորեն գնահատելու սովորողի ունեցած արժեքներն ու վերաբերմունքը։
Այսպիսի
ռուբրիկները կօգնեն գնահատելու ոչ միայն արժեքների մասին սովորողների ունեցած գիտելիքները,
այլ նաև ինչպես են դրանք արտահայտվում, դրսևորվում իրենց վարքագծում և վերաբերմունքում։
Լուսինե Ալեքսանյան
Comments
Post a Comment