Շարադրանքի գնահատման ռուբրիկ

                                                  ՇԱՐԱԴՐԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՌՈՒԲՐԻԿ       

    Մտքերը համառոտ կամ ընդարձակ գրավոր շարադրելու պահանջը առկա է գրեթե բոլոր ուսումնական առարկաներում: Ուստի, շարադրանքի գնահատման ընդհանրական ռուբրիկը (սանդղակաշարը) կարող է օգտակար լինել բոլոր առարկաների շրջանակում կիրառելու համար՝ ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելով թե չափանիշներում, թե գնահատման սանդղակում:  

    Շարադրանքի ռուբրիկը հնարավորություն կտա գնահատելու և վերլուծելու սովորողների մտածողության ընթացքը, օբյեկտիվ պատկերացում կազմելու ստուգման ենթակա ուսումնական նյութի յուրացման աստիճանի վերաբերյալ: 

    Շարադրանքի գնահատման ռուբրիկը աշխատանքը սկսելուց առաջ ամեն սովորողի պատկերացում կտա, թե որ չափանիշներին պետք է ուշադրություն դարձնի, ինչպես պետք է գնահատվի դրանցից յուրաքանչյուրը: 

    Շարադրանքի գնահատման ռուբրիկը կարևոր գործիք է և՛ ուսուցչի, և՛ ուսանողի համար՝ ապահովելու արդյունքների գնահատման թափանցիկությունը և սովորողի ուսումնական աճը:


Գնահատման ռուբրիկը կարող եք տեսնել հղումով:   

Սաթենիկ Հայթյան

Աստղիկ Բալայան



Comments