Սեմինարներ Տավուշի մարզում

    ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատանքային խումբը մարտի 24-ից 27-ը եղավ Տավուշի մարզի բոլոր տարածաշրջաններում։ 


    Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների դպրոցների փոխտնօրենների ու մեթոդմիավորման նախագահների հետ սեմինար - հանդիպումներ ունեցան նաև գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը և մասնագետ Աստղիկ Բալայանը։

    Սեմինար - հանդիպումների շրջանակում քննարկվեցին գնահատման նոր համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև գնահատման նոր մեթոդաբանության ներդրման հաջողություններն ու դժվարությունները Տավուշի մարզի դպրոցներում։


    Դպրոցների փոխտնօրենները և մեթոդմիավորման նախագահները ներկայացրին գնահատմանն առնչվող կոնկրետ օրինակներ, որոնց քննարկումը գործնական օգնություն էր սեմինար - հանդիպումների բոլոր մասնակիցներին։

Comments