«Հայտորոշիչ գնահատման արդյունավետության վերահսկողություն» դասընթաց՝ հանրակրթական դպրոցների տնօրենի տեղակալների համար
Մայիս 29-30-ին Գնահատման
մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի կողմից իրականացվեց «Հայտորոշիչ գնահատման
արդյունավետության վերահսկողություն» թեմայով վերապատրաստման դասընթաց հանրակրթական
դպրոցների տնօրենի տեղակալների համար:
Հայտորոշիչ գնահատումը
ուսումնառության արդյունավետության հիմնաքարերից է, և դրա պատշաճ իրականացումը չափազանց
կարևոր է յուրաքանչյուր աշակերտի կարիքները հասկանալու և ուսումնական գործընթացը դրանց
համապատասխան կազմակերպելու համար։ Անհրաժեշտ է քայլ առ քայլ քննարկենլ, թե դպրոցի
ղեկավար անձնակազմը ինչպես կարող է ստուգել հայտորոշիչ գնահատման գործընթացը և դրա
արդյունավետությունը։
Դասընթացի նպատակն
էր՝ աջակցել ուսուցիչներին զարգացնելու, հայտնաբերելու և վերլուծելու հայտնորոշիչ գնահատման
արդյունավետությունը՝ ապահովելով տվյալների վրա հիմնված ուսումնական գործընթացի կազմակերպման
կարողություններ։
Սեմինարի ավարտին
մասնակիցների մոտ ձևավորվեցին հետևյալ վերջնարդյուքները՝
- Ներկայացնել հայտորոշիչ գնահատման նպատակը և դերը
ուսումնական գործընթացում։
- Տարբերակել արդյունավետ և անարդյունավետ հայտորոշման
գործիքները, հիմնվելով հստակ չափանիշների վրա։
- Վերլուծել սովորողների տվյալները, բացահայտել դրական
արդյունքներն ու բացերը։
- Մշտադիտարկումներ պլանավորել՝ ըստ հայտնորոշիչ գնահատման
արդյունքների։
- Մշակել վերահսկման ռազմավարություն, որը կօգնի շարունակաբար
բարելավել հայտորոշիչ գնահատման գործիքներն ու կիրառումը։
Սեմինարի բովանդակությունը բաղկացած
էր հետևյալ քայլաշարից՝
Քայլ 1. Հայտորոշիչ գնահատման ընթացակարգերի մշակում և հստակեցում:
Քայլ 2. Ուսուցիչների իրազեկման և պատրաստվածության ապահովում:
Քայլ 3. Հայտորոշիչ գնահատման գործընթացի փաստացի իրականացման ստուգում:
Քայլ 4. Հայտորոշիչ գնահատման արդյունքների հավաքագրման
և վերլուծության գործընթացի ստուգում:
Քայլ 5. Հայտորոշիչ գնահատման արդյունքների օգտագործման արդյունավետության գնահատում:
Քայլ 6. Հայտորոշիչ գնահատման շարունակական բարելավում, կանոնավոր մշտադիտարկում և վերլուծություն:
Comments
Post a Comment