Հանդիպում - քննարկում գնահատման հարցերի շուրջ

    Կայացավ հերթական աշխատանքային հանդիպում - քննարկումը ԿԶՆԱԿ հիմնադրամի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աշխատակիցների միջև: Հանդիպման թեման ԿԱՊԿ ունեցող երեխաների ձեռքբերումների արդյունավետ գնահատումն էր, խելամիտ հարմարեցումների կիրառումը սովորողների աշխատանքների ընթացիկ և ամփոփիչ ստուգումների ժամանակ: 




    ԿԱՊԿ ունեցող սովորողները մասնակցում են նաև նախագծերի իրականացմանը, հետևաբար, կարևոր է ունենալ հստակ մշակված մոտեցումներ՝ ինչպես են նրանք ընդգրկվելու այդ աշխատանքներում, ինչպես են գնահատվելու նրանց ջանքերն ու վերջնական արդյունքները աշխատանքից: 
    Քննարկման արդյունքում մշակված մոտեցումները ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի բլոգում հասանելի կդառնան ուսուցիչներին: 





 

Comments