Հոկտեմբերի 5-7-ը Մարալիկի և Գյումրու դպրոցներում անցկացվեցին դասալսումներ և սեմինարներ՝ նվիրված գնահատման մեթոդաբանությանը։ Այս այցերը դարձան ոչ միայն մասնագիտական դիտարկումների շարք, այլև անկեղծ շփումների, համագործակցության ու ներշնչանքի օրեր։
Դասերի դիտարկումների ընթացքում բացահայտվեցին թե՛ ուժեղ կողմեր, թե՛ խնդիրներ, որոնք դառնում են զարգացման կարևոր ուղենիշներ։ Ուսուցիչների նվիրվածությունը, սովորողների հետաքրքրվածությունն ու դասարաններում տիրող ջերմ մթնոլորտը մեկ անգամ ևս հաստատեցին, որ մեր դպրոցներում կա մեծ ներուժ և իրական ցանկություն՝ վերափոխվելու և աճելու։
«Գնահատում» թեմայով անցկացված սեմինարները, որոնք վարում էր ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը, դարձան մտքերի ազատ փոխանակման հարթակ․ քննարկվեցին ձևավորող, հայտորոշիչ և ամփոփիչ գնահատման առանձնահատկությունները, անդրադարձ եղավ նաև այն դժվարություններին, որոնց բախվում են ուսուցիչները՝ նոր համակարգին հարմարվելու ճանապարհին։
Ուրախությամբ կարելի է նշել, որ բազմաթիվ ուսուցիչներ բաց և պատրաստակամ էին ընդունելու նոր մոտեցումները՝ դրանք վերածելով անձնական և մասնագիտական աճի հնարավորությանի։ Նրանցից ոմանք իրենց դասերով վառ օրինակ դարձան՝ ցույց տալով, թե ինչպես կարող է ձևավորող գնահատումը վերածվել արժեքային դաստիարակության բնական շարունակության։
Այս այցերն ու հանդիպումները ևս մեկ անգամ ապացուցեցին՝
ուսուցչի աճը երբեք չի դադարում, իսկ կրթությունը կենդանի շնչող գործընթաց է՝ կառուցված վստահության, սրտացավության և հավատամքի վրա։
ԿԶՆԱԿ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Գնահատման մեթոդաբանության մշակման
և մշտադիտարկման բաժնի պետ՝ Լուսինե Ալեքսանյան
.jpg)
.jpg)
.jpg)





Comments
Post a Comment