Գնահատման թեման շարունակում է մնալ ամենաշատ հարցեր առաջացնող ոլորտներից մեկը ուսուցիչների համար, և հաճախ բարձրացվող հարցերը պահանջում են միասնական ու հստակ մասնագիտական մոտեցում։ Այդ նպատակով ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների համար իրականացրեցինք սեմինար-խորհրդատվություն՝ վերանայելով գործող գնահատման համակարգի հիմնական սկզբունքներն ու կիրառությունը։
Քննարկեցինք ձևավորող և ամփոփիչ գնահատման ներկայիս մոտեցումները, չափորոշիչների կիրառումը, արդյունավետ հետադարձ կապը և հուսալիության և հավաստիության ապահովման կարևորությունը։ Շեշտվեց նաև ներսում մասնագիտական համագործակցության անհրաժեշտությունը․ պարբերական քննարկումները, միմյանց աշխատանքի վերաբերյալ պատկերացումների խորացումը և միասնական մեթոդական մոտեցումների ձևավորումը կարող են զգալիորեն բարձրացնել կառույցի աշխատանքային արդյունավետությունը։
Comments
Post a Comment