Ուսումնական նախագծի գնահատումը (նախագիծ)

                              ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հանրակրթության պետական նոր չափորոշչով (ՀՊՉ) նախատեսված է, որ 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող պետք է տարվա մեջ իրականացնի առնվազն 1 նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից (ՀՊՉ, IX, 46):

Ուսումնական նախագիծը ըստ տևողության կարող է լինել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ, ըստ մասնակիցների քանակի՝ անհատական և խմբային, ըստ բովանդակության՝ որևէ առարկային վերաբերող, միջառարկայական և ինտեգրված:

Ուսումնական նախագիծն իրականացվում է 3 հիմնական փուլերով՝ նախապատրաստում, ընթացք և ամփոփում:

Ներկայացնենք ուսումնական նախագծի գնահատման ընդհանուր մոտեցումները: Անհատական կամ խմբային նախագծերի դեպքում գնահատման չափանիշների մեջ առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնվեն գնահատում իրականացնելիս:

Պետք է հաշվի առնել նաև, որ ուսումնական նախագծի իրականացման ժամանակ կարևորվում են ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ արդյունքներն ու դրանց ներկայացումը: Ուստի ցանկալի է, որ ուսումնական նախագծի նախապատրաստական փուլից սկսած մինչև ամփոփում և վերլուծություն յուրաքանչյուր սովորող, ինչպես նաև նախագիծը ղեկավարող ուսուցիչը(ները) պետք է պարբերաբար գրառումներ կատարեն՝ ինքնագնահատման և գնահատման ժամանակ տվյալներն օգտագործելու նպատակով:  

Եթե ուսումնական նախագիծը գնահատվում է 10-միավորայինից տարբեր գնահատման սանդղակով, վերջնական միավորը փոխարկվում է 10-միավորայինի՝ ընդունված ձևով:

Օրինակ՝ եթե ուսումնական նախագիծը գնահատվելու է 20-միավորային սանդղակով, կարելի է միավորները բաշխել հետևյալ սկզբունքով.

-        Ընթացքը – 6 միավոր, ընդ որում՝

  նախապատրաստական փուլ (թեմայի ընտրություն, նպատակի սահմանում, դերերի բաշխում՝ եթե խմբային է) - 1 միավոր

  բուն ընթացք (խնդիրների ձևակերպում, հարցերի մշակում, պլանի կազմում, ժամանակի բաշխում, ռազմավարությունների ընտրություն, աղբյուրների ուսումնասիրում, տեղեկության հավաքագրում և վերլուծություն) - 4 միավոր

        ավարտ կամ ամփոփում (վերջնական մշակում, աշխատանքի ձևավորում) - 1 միավոր

-        Բովանդակությունը – 8 միավոր, ընդ որում՝

     համապատասխանությունը թեմային - 3 միավոր

     ամբողջականությունը - 2 միավոր

     հիմնավորվածությունը - 2 միավոր

     գրագիտությունը - 1 միավոր

-       Ներկայացումը – 6 միավոր, ընդ որում՝

     ձևը/միջոցը (սահիկաշար, ֆիլմ-հոլովակ, երաժշտություն, համերգ, նկար, պաստառ, գրքույկ, բեմականացում և այլն) - 3 միավոր

     խոսքը - 3 միավոր

 

Ուսումնական նախագիծը կարելի է գնահատել սանդղակով (ռուբրիկ), որտեղ առանձին բաղադրիչներ ներկայացված են 4 մակարդակով՝ նվազման կարգով: Յուրաքանչյուր բաղադրիչի համար որոշվում է հաղթահարված մակարդակը և նշվում համապատասխան միավորը, վերջում բոլոր միավորները գումարվում են, և ստացված վերջնական միավորը փոխարկվում 10-միավորային սանդղակի համապատասխան միավորի և մոտարկվում:

 ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ

Միավոր

2 միավոր

1.5 միավոր

1 միավոր

0,5 միավոր

Ցուցիչ

Նախապատրաստական փուլ (թեմայի ընտրություն, նպատակի սահմանում, դերերի բաշխում՝ եթե խմբային է) 

 

Ընթացքը

(6 միավոր)

Թեմայի ընտրության հարցում ցուցաբերել է նախաձեռնողականություն,թեման ընտրվել է ինքնուրույն:

 

   Սահմանված նպատակը և դրանից բխող խնդիրները հստակ են, չափելի, իրագործելի, ժամանակի բաշխումը՝ իրատեսական:

 

     Դերերի բաշխումն իրականացվել է լիարժեք. հաշվի են առնվել  յուրաքանչյուրի հետաքրքրություններն ու կարողությունները: Սովորողը լիարժեք ընկալել է իր դերն ու առաջադրանքը[1]:

Թեմայի ընտրության հարցում  դրսևորվել է ակտիվ մասնակցություն:

 

   Սահմանված նպատակը հստակ է, չափելի, իրագործելի:

 


  Դերերի բաշխումը հիմնականում իրականացվել է՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի հետաքրքրություններն ու կարողությունները: Սովորողը ընկալել է իր դերն ու առաջադրանքը:

 

Թեմայի ընտրության հարցում դրսևորվել է որոշակի մասնակցություն:

  

 Նպատակը սահմանված է:

 

  

Դերերի բաշխումը իրականացվել է մասամբ համապատասխան. ոչ բոլորի հետաքրքրություններն ու կարողություններն են հաշվի առնվել: Սովորողը մասամբ է հասկացել իր դերն ու առաջադրանքը:

    Թեմայի ընտրության հարցում դրսևորել է պասիվ համաձայնություն:

 

 

 

    Նպատակը փոքր ինչ անհստակ է ձևակերպված:

 

 

 

 

     Դերերի բաշխումը քիչ անորոշ է. սովորողը  գրեթե պատկերացրել է իր դերն ու առաջադրանքը:

 

 

3 միավոր

2 միավոր

1 միավոր

0.5 միավոր

Բուն ընթացք

(խնդիրների ձևակերպում, հարցերի մշակում, պլանի կազմում, ժամանակի բաշխում, աղբյուրների ուսումնասիրում, տեղեկության հավաքագրում և վերլուծություն, ինքնուրույնություն, համագործակցություն՝ եթե խմբային է)

      Խնդիրների ձևակերպումը, հարցերի մշակումը, պլանի կազմումը, ժամանակի բաշխումը, աղբյուրների ուսումնասիրումը, տեղեկատվության հավաքագրումը իրականացված են ամբողջությամբ:






      Սովորողը դրսևորում է լիարժեք ինքնուրույնություն:




      Սովորողները դրևորում են համագործակցության բարձր մակարդակ՝ խմբում հաջողության հասնելու համար:

    Խնդիրների ձևակերպումը, հարցերի մշակումը, պլանը առկա են: Ժամանակի բաշխումն ու  աղբյուրների ուսումնասիրումը,  տեղեկատվության հավաքագրումը հիմնականում իրականացված են  ոչ էական թերություններով:

    Սովորողը հիմնականում աշխատում է ինքնուրույն:

    Սովորողները դրևորում են համագործակցություն՝ խմբում հաջողության հասնելու համար: 

    Խնդիրների ձևակերպումը, պլանը, ժամանակի բաշխումը, աղբյուրների ուսումնասիրումը և տեղեկատվության հավաքագրումը մասամբ են իրականացված, կան էական թերություններ:

 

 

    Սովորողն աշխատանքի ընթացքում հաճախ է դիմում օգնության:


    Սովորողները ոչ միշտ են համաձայնեցնում իրենց գործողությունները:

      Խնդիրների ձևակերպումը, պլանը, ժամանակի բաշխումը ներկայացված են թերի, աղբյուրների ուսումնասիրումը և  տեղեկատվության հավաքագրումն իրականացված են որոշակի մասով:

 

      Սովորողը մշտապես օգնության կարիք ունի:

 

      Սովորողները դրսևորում են համագործակցության թույլ տարրեր:

 

1 միավոր

0.75 միավոր

0.5 միավոր

0.25 միավոր

Ավարտ կամ ամփոփում

(վերջնական մշակում, աշխատանքի ձևավորում)

Աշխատանքը մշակված և ձևավորված է անթերի:

 

 

Աշխատանքը մշակված և ձևավորված է պատշաճ մակարդակով՝ ոչ էական թերություններով:

Աշխատանքի մշակումը և ձևավորումը կատարված է էական թերություններով:

Աշխատանքի մշակումը և ձևավորումը որոշակի մասով կատարված են:

 

Բովանդա-կությունը

(8 միավոր)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համապատասխանությունը թեմային, ամբողջականությունը, գիտական հիմնավորվածությունը, գրագիտությունը

3 միավոր

2 միավոր

1 միավոր

0,5 միավոր

Բովանդակությունը ամբողջովին համապատասխանում է թեմային:

Բովանդակությունը համապատասխանում է թեմային, կան ոչ էական թերություններ:

Բովանդակությունը մասամբ համապատասխանում է թեմային:

Բովանդակությունը որոշակի մասով համապատասխանում է թեմային:

 

2 միավոր

1,5 միավոր

1 միավոր

0.5 միավոր

Աշխատանքը  ամբողջական է, կան խորքային վերլուծություններ, պահպանված են տրամաբանական կապերը, թեման լիովին բացահայտված է:

Աշխատանքը ամբողջական է, կան վերլուծություններ, պահպանված են տրամաբանական կապերը, թեման բացահայտված է: Առկա են ոչ էական թերություններ:

Աշխատանքի ամբողջականությունը մասամբ է պահպանված, կան էական թերություններ:

 

Թեմայի գլխավոր միտքը թույլ է արտահայտված, բովանդակությունը ներկայացված է կցկտուր:

2 միավոր

1,5 միավոր

1 միավոր

0.5 միավոր

Աշխատանքը գիտականորեն հիմնավորված է:

Առկա է գիտական հիմնավորվածություն, կան ոչ էական թերություններ:

Գիտական հիմնավոր-վածությունը պահպանված է էական թերություններով:

Գիտական հիմնավորվածությունն արտահայտված է որոշակի չափով:

1 միավոր

0,75 միավոր

0,5 միավոր

0,25 միավոր

Խմբագրման և սրբագրման կարիք չունի, ամբողջությամբ պահպանված են  սահմանված տեխնիկական պահանջները:

Ունի մասնակի խմբագրման կարիք. պահպանված են սահմանված տեխնիկական պահանջները:

Ունի էական խմբագրման և սրբագրման կարիք. պահպանված է սահմանված տեխնիկական պահանջների մի մասը:

Պահպանված է սահմանված տեխնիկական պահանջների որոշակի մասը:

Ներկայա-ցումը

(6 միավոր)

Ձևը/միջոցը (սահիկաշար, ֆիլմ/հոլովակ, երաժշտություն, համերգ, նկար, պաստառ, գրքույկ, բեմականացում և այլն), խոսքը, համագործակցությունը/ինքնուրույնությունը

3 միավոր

2 միավոր

1 միավոր

0,5 միավոր

Աշխատանքի ներկայացման ձևը/միջոցն ամբողջովին արտացոլում է թեմայի բովանդակությունը:

Աշխատանքի ներկայացման ձևը/միջոցն արտացոլում է թեմայի բովանդակությունը ոչ էական թերություններով:

Աշխատանքի ներկայացման ձևը/միջոցն արտացոլում է թեմայի բովանդակությունը էական թերություններով:

Աշխատանքի ներկայացման ձևը/միջոցը որոշակի մասով  արտացոլում է թեմայի բովանդակությունը:

3 միավոր

2 միավոր

1 միավոր

0,5 միավոր

      Խոսքը գրագետ է, պահպանված են տրամաբանական կապերը, ամբողջովին հասկանալի են ձևակերպումներն ու հիմնավորումները:

 

      Առկա է լիարժեք թիմային աշխատանք (եթե խմբային է):

 

 

    Խոսքը գրագետ է, պահպանված են տրամաբանական կապերը, հասկանալի են ձևակերպումներն ու հիմնավորումները, սակայն  կան ոչ էական թերություններ:

    Առկա է առողջ համագործակցություն, առկա են ոչ էական թերություններ (եթե խմբային է)

      Խոսքը հասկանալի է, սակայն ձևակերպումներում և  հիմնավորումներում կան էական թերություններ:

 

 

 

      Համագործակցությունը դրսևորվում է էական թերություններով:

      Խոսքը որոշակի չափով   համապատասխանում է բովանդակությանը, ներկայացվում է կցկտուր:

 

 

 

 

      Համագործակցությունը դրսևորվում է որոշակի չափով:

 



[1] Տես մեթոդաբանություն


* Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալ կլինենք ձեր դիտարկումների և առաջարկությունների համար: 

Comments

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Ողջույն։ Մի շարք հարցեր են առաջացել նախագծային աշխատանքի իրականացման ընթացքում.
    1. Նախագծի թեմատիկ պլան ներբեռնվո՞ւմ է emis.am կայք, թե ոչ։
    2. Պարտադի՞ր է, որ նախագծի թեման առնչվի ուստարվա առարկայական թեմատիկ պլանի թեմաներին։
    3. Քանի՞ նախագիծ կարող է իրականացնել մեկ ուսուցիչը 7֊րդ' թվով երկու զուգահեռ դասարաններում, և ինչպես է վճարվելու։
    Կանխավ շնորհակալություն։

    ReplyDelete

Post a Comment