ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները նախաձեռնել են գնահատման հարցերի, մասնավորապես՝ ձևավորող գնահատման գործիքների վերաբերյալ սեմինարների շարք:
Հոկտեմբերի 20-ին բաժնի մասնագետներ Կարինե Պողոսյանը և Սաթենիկ Հայթյանը վարեցին սեմինար ուսուցիչների համար՝ քննարկելով բանավոր խոսքի գնահատման չափանիշները, կազմեցին գնահատման սանդղակաշար և տեղայնացրին իրենց դասերի մեջ:
Աշխատանքի գործնական փուլը լինելու է դպրոցներում, որտեղ ուսուցիչները պետք է կիրառեն քննարկած նյութը, ներկայացնեն իրենց դիտարկումները, սովորողների արձագանքը և աշխատանքի արդյունավետության օրինակները:
Սեմինարները շարունակական են լինելու...
Արդյունավետ սեմինար էր, որի շարունակականությունը ապահովելով՝ ակնկալում ենք գնահատման նոր համակարգի դյուրին կիրառելիություն։
ReplyDelete