Սեմինարների շարք գնահատման հարցերի վերաբերյալ

    ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները նախաձեռնել են գնահատման հարցերի, մասնավորապես՝ ձևավորող գնահատման գործիքների վերաբերյալ սեմինարների շարք: 

    Հոկտեմբերի 20-ին բաժնի մասնագետներ Կարինե Պողոսյանը և Սաթենիկ Հայթյանը վարեցին սեմինար ուսուցիչների համար՝ քննարկելով բանավոր խոսքի գնահատման չափանիշները, կազմեցին գնահատման սանդղակաշար և տեղայնացրին իրենց դասերի մեջ: 



    Աշխատանքի գործնական փուլը լինելու է դպրոցներում, որտեղ ուսուցիչները պետք է կիրառեն քննարկած նյութը, ներկայացնեն իրենց դիտարկումները, սովորողների արձագանքը և աշխատանքի արդյունավետության օրինակները:

    Սեմինարները շարունակական են լինելու...    

Comments

  1. Արդյունավետ սեմինար էր, որի շարունակականությունը ապահովելով՝ ակնկալում ենք գնահատման նոր համակարգի դյուրին կիրառելիություն։

    ReplyDelete

Post a Comment